Միացյալ Նահանգների դաշնային իշխանություները մտադրվել են հուլիսին վերականգնել մահապատիժը 20 տարվա ընդմիջումից հետո: Այս մասին հայտարարությունը տեղադրված է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում՝ գրում է Gazeta.ru կայքը:
Երկրի գլխավոր դատախազը կալանավայրերի դաշնային բյուրոյին հրահանգել է հստակեցնել չորս բանտարկյալներին մահապատժի ենթարկելու ժամկետները, որոնցից երկուսը դատապարտվել են սպանության, իսկ երկուսը՝ երեխաների բռնաբարության համար:
Վերոհիշյալ կալանավորների մահապատիժը կիրականացվի հուլիսի 13-ին, 15-ին, 17-ին և օգոստոսի 28-ին:
Մահապատիժն ի կատար կածվի մեծ դեղաչափերով դեղամիջոցների կիրառմամբ: