Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ բավարարել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ապա նրան կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունը: Քվեարկությանը հրաժարվել են մասնակցել ընդդիմադիր խմբակցությունները: Իմ քայլի 88 պատգամավորից ներկա չեն եղել Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: Քվեարկությանը մասնակցել է 86 իշխանական և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: