«Մուլտի գրուպ» տարբերանշանով բեռնատար մեքենաները փակել են Աճառյանը Մյասնիկյանին կապող ճանապարհահատվածը՝ թույլ չտալով նույնիսկ անցնել շտապօգնության մեքենաներին: Ոստիկանները 20 րոպեում բացել են ճանապարհը, մեքենաները ճանապարհից հանելու գործում օգնել են խցանման մեջ հայտնված քաղաքացիները: