Երևանի քաղաքապետարանը, ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում, հայտարարում է «Էներգաարդյունավետությունն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթ՝ տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Մրցույթն անցկացվում է «ԵՄ-ն՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագրով:
ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Քաղաքապետների դաշնագրին անդամակցող համայնքները կազմակերպում են կանաչ և կայուն զարգացմանը նվիրված հանրության իրազեկման տարբեր միջոցառումներ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են շրջակա միջավայրն առավել մաքուր, էներգաարդյունավետ և կանաչ դարձնելով:
Մրցույթի պայմանները.
-
մասնակիցները պետք է ուղարկեն հետաքրքիր լուսանկարներ, որոնցում կարտացոլվի էներգաարդյունավետությունը, «կանաչ» էներգիան և էներգախնայողությունը.
-
յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել 1 լուսանկար.
-
լուսանկարը պետք է լինի բարձր որակով.
-
լուսանկարը, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, կոնտակտային տվյալները անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected], մինչև հունիսի 25-ը՝ նշելով լուսանկարում պատկերված վայրը.
-
յուրաքանչյուր լուսանկարի պետք է կցվի կարճ մեկնաբանություն (գաղափարը) առ այն, թե ինչպես է մաքուր էներգիան (օրինակ՝ էներգախնայողությունը կամ վերականգնվող էներգիայի օգտագործումը) նպաստում բնության և համայնքի զարգացմանը. օրինակ՝ մեկնաբանություն լուսանկարում պատկերված սարքի, տեխնոլոգիայի, բնապատկերի կամ օբյեկտի դերի մասին:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի «Երևան. արևային համայնք» ծրագրի, Հայաստանի համայնքների միության, «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջերում: Ժյուրին մրցույթի հաղթողներին կընտրի հունիսի 26-ին:
Առաջին 5 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 514 155 կամ գրել [email protected] էլհասցեին: