Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:
Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր՝ միաձայն կողմ քվեարկելով միջնորդությանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանական երեք խմբակցություններից երկուսը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», չեն մասնակցել քվեարկությանը:
Այժմ խորհրդարանը քննարկում է Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին դատախազի ներկայացրած միջնորդությունը: