Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ համաձայնություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:
Հիշեցնենք, ավելի վաղ խորհրդարանը միաձայն կողմ էր քվեարկել նաև Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան մեղադրանք առաջադրելու միջնորդությանը:
Քվեարկությանը մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: