Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։ Դատական նիստը նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Ամբաստանյալ Քոչարյանը չի մասնակցում այսօր դատական նիստին: Հիշեցնենք՝ Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ մնալու է մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը: Սակայն քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին բժշկական կենտրոնում պահելու որոշումը: