Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։ Դատական նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին՝ 13։30-ին։
Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում այսօր դատական նիստին:
Հիշեցնենք՝ Ռ.Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ մնալու է մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը: Սակայն քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին բժշկական կենտրոնում պահելու որոշումը: