Տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 16-ին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ը, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: