Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ միջնորդագրերից մեկը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ է, և երկրորդը՝ Գ.Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Ա.Միրզոյանը նշեց, որ քիչ առաջ ԱԺ խորհուրդը քննարկել է հերթական նիստերի օրակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը ու հաստատել է, և վաղվա նիստում կքննարկվեն նաև այս միջնորդագրերը:
ԱԺ նախագահը վստահեցրեց, որ սա զուտ իրավական գործընթաց է՝ նախաձեռնված շատ վաղուց: