Կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն է սկսվում Մոլդովայում, ասել է վարչապետ Իոն Կիկուն նախագահի հետ ամենշաբաթյա հանդիպումից հետո անցկացրած ճեպազրույցի ժամանակ:
«Չնայած նրան, որ պաշտոնապես չի հայտարարվել կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքի մասին, իրավիճակն անհանգստացնող է: Մենք վտանգը տեսնում ենք մեր երկրում, տարածաշրջանում, եվրոպական պետություններում, հարևան երկրներում: Ամենուրեք նկատվում է վարակի դեպքերի աճ: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կունենանք վարակի մինչև 500-600 նոր դեպք մեկ օրում»,- ասել է Կիկուն:
Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված՝ վերականգնվել է պետական հաստատությունների աշխատանքի հատուկ ռեժիմը: