Մեր բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկն ընթացիկ ժամանակաշրջանում ֆինանսական գրագիտության բարձրացումն է ՀՀ քաղաքացիների և մեր բոլորի շրջանում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելիս:
«Կարևոր է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի նրբությունները: Մեր մեծագույն խնդիրներից, մարտահրավերներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, որպեսզի բանկային համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսությունների վրա հիմնված, որպեսզի բանկային համակարգի շուրջ նեգատիվներ չձևավորվեն»,- ասաց Փաշինյանը: