ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ իրենց կուսակցությունը հեղափոխությունից հետո ասել է. «Պահն է՝ օգտվենք հեղափոխության բերած արժեհամակարգի հնարավորություններից և բացառենք, որ բիզնեսը զբաղվի քաղաքականությամբ, որ բիզնեսն այլևս չլինի քաղաքականության մեջ»:
Սամսոնյանը նաև հիշեցրել է, որ ժամանակին ԲՀԿ-ի հետ ունեցել են լարված հարաբերություններ:
«Մենք այն ուժն ենք, որն ունեցել է ամենալարված հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, բայց ի պատասխան դրա, մենք տեսանք, որ իշխանությունը քաղաքական հուշագիր կնքեց, գործընկեր դարձրեց իրեն: Այսօր, երբ արդեն այդ գործընկերը որոշել է սրել իր հռետորաբանությունը, իրավական գործընթացներ են սկսվել»,-նշեց Անի Սամոսյանը: