Ճապոնիան չի ցանկանում ցամաքում տեղադրել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Տարո Կոնոն:
«Մենք մտադիր ենք կասեցնել ցամաքային հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը` կապված դրանց արժեքի և տեղակայման ժամանակի հետ »,- ասել է նախարարը:
Նախ՝ հրթիռները թանկ են, իսկ Ճապոնիայի բյուջեն այսօր դեֆիցիտ ունի: Բացի դրանից՝ ճապոնացի զինծառայողները կասկածում են, որ մեկնարկային շարժիչը, որը բաժանվում է մեկնարկի ժամանակ, ընկնելիս վնաս չի պատճառի:
Նախարարության ղեկավարն ընդգծել է, որ Aegis համակարգերը տեղակայված են Ճապոնիայի ռազմածովային ուժերի ավիակիրների վրա և այնտեղ էլ կմնան: