ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը:
Zoom հարթակի միջոցով անցկացված գիտխորհրդի առցանց նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ Հոգաբարձուների խորհրդի թեկնածուների ցուցակը գիտխորհրդի անդամներին ուղարկելուց հետո երկու ստորաբաժանում ևս ներկայացրել է իր առաջադրած թեկնածուներին:
«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն առաջադրել է ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանին, իսկ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին»,- նշեց Գեղամ Գևորգյանը և առաջարկեց նրանց նույնպես ներառել նախապես ներկայացված ցուցակում:
Հարցը դրվեց առցանց քվեարկության: Ձայների բացարձակ մեծամասնությամբ գիտխորհուրդը հավանության արժանացրեց ռեկտորի ժ.պ.-ի առաջարկը:
Այնուհետև Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի՝ գիտխորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրելու առավելագույնը 8 թեկնածուի: Եթե նշված թեկնածուները 8-ից ավելի լինեն, քվեաթերթիկը կհամարվի անվավեր:
Քվեարկության արդյունքում կընտրվեն այն թեկնածուները, որոնք կհավաքեն առավել շատ ձայներ (նույնիսկ եթե հավաքած ձայները 50 %-ից ավելի չլինեն): Եթե 8-րդ և 9-րդ տեղում հայտնված թեկնածուների հավաքած ձայները հավասար լինեն, ապա 8-րդ տեղում հայտնված թեկնածուին հավասար ձայներ հավաքած բոլոր թեկնածուների համար նորից կիրականացվի քվեարկություն:
Առաջարկված կարգը գիտխորհդրի կողմից հավանության արժանացավ և հաստատվեց:
Այնուհետև գիտխորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: Գեղամ Գևորգյանն ասաց, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուներին առաջարկվել է հանձնաժողովի համար ներկայացնել իրենց թեկնածուին. «Հրաժարվել է միայն Աշոտ Սաղյանը: Ըստ այդմ՝ առաջարկվել են Եզնիկ Միրզոյանի, Արմեն Ավետիսյանի, Հայկ Մնացականյանի թեկնածությունները: Ես առաջարկում եմ նաև Վահրամ Պետրոսյանի և ուսանող Նարեկ Մարգարյանի թեկնածությունները»:
Գիտխորհուրդը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը մեկնարկելու էր այսօր՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:
Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների կազմը՝
Ավագյան Ռոլանդ Մամիկոնի – ակադեմիկոս, Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.մ.գ.դ. (ֆիզիկայի ֆակուլտետ).
Բալյան Արշակ Յուրիի - հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (աստվածաբանության ֆակուլտետ).
Գաբուզյան Արա Հարությունի - քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր (իրավագիտության ֆակուլտետ).
Գալստյան Արշալույս Մերուժանի - ակադեմիկոս, Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (հայ բանասիրության ֆակուլտետ).
Դուրգարյան Նարինե Անժելոյի - օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր (քիմիայի ֆակուլտետ).
Խաչատրյան Կառլեն Գագիկի - կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ (տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ).
Խաչատրյան Նարինե Գագիկի - անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ (փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ).
Հախումյան Արսեն Ալեքսանդրի - հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (ռադիոֆիզիկայի ֆակուլտետ).
Հարությունյան Ռուբեն Միխայելի - գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ, պրոֆեսոր (կենսաբանության ֆակուլտետ).
Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի - կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ.(ֆարմացիայի ինստիտուտ).
Մալխասյան Միքայել Արմենի - հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (պատմության ֆակուլտետ).
Մարկոսյան Ռուբեն Լևոնի - հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկն (Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան).
Ոսկանյան Վարդան Ստեփանի - իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ (արևելագիտության ֆակուլտետ).
Չուբարյան Անահիտ Արտաշեսի - դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. (ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ).
Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի - նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ).
Սեդրակյան Անուշ Ռոստոմի - արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ).
Սողոմոնյան Մենուա Անդրանիկի - քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (հայագիտական հետազոտությունների ինստիտուտ).
Քելյան Սարգիս Սամվելի- աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխ.գ.թ. (աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ).
Աթայան Արա Կամոյի - ԵՊՀ պրակտիկայի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն).
Քոչարյան Հայկ Մկրտչի - ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. (քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն),- տեղեկացնում է ԵՊՀ-ն: