ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈՒ խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը երեկ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։
«Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,- գրել է նա։