Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը սահմանել է կորոնավիրուսային վարակի աճող ռիսկի վայրերը:
Վիրուսի տարածման տեսանկյունից ամենավտանգավորը մարդաշատ վայրերն են, ինչպիսիք են գրասենյակները, կինոթատրոնները, կրոնական հաստատությունները, թատրոնները: Այս մասին ասված է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի ուսումնասիրության մեջ: Միևնույն ժամանակ, մաքուր օդից վարակելու ռիսկը գնահատվում է շատ ցածր:
Կենտրոնի աշխատակիցները եկել են նաև այն եզրակացության, որ շնչելիս կրողը րոպեում արձակում է վիրուսի մոտ 20 մասնիկ, խոսակցության ընթացքում՝ մոտ 200, իսկ հազի և փռշտալու դեպքում՝ 200 միլիոն: Վարակվելու դեպքում էլ մարդու օրգանիզմ պետք է թափանցի վիրուսի հազար մասնիկ:
Վիրուսը կարող է մի քանի ժամ ակտիվ մնալ վատ օդափոխվող տարածքում: Հետևաբար, ըստ փորձագետների, վարակի ամենաբարձր ռիսկը սպորտային և համերգային դահլիճներում է, կինոթատրոններում, աշխատավայրում, դպրոցում, սննդի հաստատություններում և, ընդհանրապես, մարդաշատ փակ տարածքներում:
Ըստ վերջին տվյալների, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7,999,603 դեպք: 435,681 մարդ մահացել է, 4,129,309 հիվանդ էլ՝ լիովին վերականգնվել: