Կորոնավիրուսային դադարից հետո երեկ իր առաջին հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալը»: Իսպանիայի Լա Լիգայի 28-րդ տուրի շրջանակում Արքայական ակումբը սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։
4-րդ րոպեին Կրոսը ընթացքից կատարած հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ: 30-րդ րոպեին Ազարի փոխանցումից հետո արքայական թիմի ավագ Սերխիո Ռամոսը հաշիվը դարձրեց 2-0՝ առաջնությունում խփելով իր 6-րդ գոլը: 37-րդ րոպեին Մարսելոն երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
60-րդ րոպեին Բիգասը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց։ «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով ու հիմա 59 միավորով երկրորդն է՝ «Բարսելոնային» զիջելով 2 միավորով։