Տարիների ընթացքում ձևավորվել է թիմ, որը բազում փորձությունների միջով է անցել և ունակ է եղել իր և հասարակության կողմից դրված խնդիրները լուծել: Այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված գնահատականի և վստահության համար:
«Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ կատարված աշխատանքը շարունակական է լինելու, խորացնելու ենք համագործակցությունը Կառավարության մեր գործընկերների հետ՝ ի բարօրություն մեր ազգի և հասարակության: Բոլոր ջանքերը ներդրվելու են, որ երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի Կառավարությունն էլ, իր հերթին, կարողանա կատարել այն ծրագրերը, որոնք դրված են իր առջև: Շնորհակալ եմ վստահության համար»,- ասաց ԿԲ նախագահը: