Այսօր երեկոյան՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի փակման արարողության ընթացքում‚ հայտնի կդառնան մրցույթի դափնեկիրների անունները։ Փակման գալա համերգը ժամը 22.00 կհեռարձակվի Առաջին ալիքով, տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամից։
Մրցույթի հաղթողն արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ առաջին անգամ հանդես կգա հեռավար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Արհեստական բանականությունը կկարողանա տրանսֆորմացնել նվագախմբի նվագակցությունը մենակատարի ցանկություններին: Առաջին անգամ է‚ երբ նվագախումբ-մենակատար կապը իրականանալու է հատուկ ստեղծված հավելվածի միջոցով: