ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Սիրելի լրագրող գործընկերներ, որոշ կայքերում (լրատվամիջոց չեմ անվանի) լուր հրապարակվեց՝ իբրև թե ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս: Լուրը սխալ է, իմ և դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։
Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք` խստորեն պահպանելով բոլոր կանոնները): Հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ, հոսպիտալացված է, մայրս թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։
Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի՛ տարածեք, սա շահարկման նյութ չէ»: