Թուրքիան առայժմ չի պատրաստվում աջակցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների (Բալթիկա, Լեհաստան) պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի նոր ծրագրին, որի նպատակն է մեծացնել դաշինքի ռազմական ներկայությունը նշված երկրներում։ Որոշ մասնագետներ համարում են, որ այդ ծրագիրն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ։
Ըստ գերմանական DPA լրատվամիջոցի՝ Անկարան իր հավանությունը կտա այդ ծրագրին այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական ուժերին ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
Հիշեցնենք, որ Թուրքիան սիրիական քրդական ուժերին համարում է ահաբեկչական և վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի քրդերի դեմ։