Թուրքիայի արևելյան շրջանում 5,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Օջախը գտնվել է 5 կմ խորությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս, որտեղ շուրջ 81 000 մարդ է բնակվում:
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերի մեկ աշխատակից տարերային աղետի հետևանքով զոհվել է, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել: Նշվում է նաև, որ 18 մարդու հանել են փլատակների տակից, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
Որոնողական աշխատանքները շարունակվում են: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել է զինվորական դիտորդական աշտարակը: