Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին իրենց վերլուծությունները ցույց են տվել, որ մոտ հասցեներում շատ են լինում վարակված դեպքերը, օրինակ՝ հարևան շենքերում:
Նախարարը հայտնեց, որ վերլուծաբաններն առաջարկում են հենց թիրախավորված այդ ուղղությամբ աշխատել, և պատահական չէ, որ ինքն անձամբ սկսեց հրապարակել հասցեներ՝ թաղամասեր, փողոցներ, որ մարդիկ իմանան, որ հենց իրենց փողոցում եղել է վարակման դեպք: Նախարարը շեշտեց՝ այդ դեպքում նրանք կարող են կանխարգելել այն՝ դիմակ կրելով և սոցիալական հեռավորությունը ապահովելով:
Ա. Թորոսյանի տեղեկացմամբ՝ ԱՀԿ-ի վերջին խորհուրդներով ասվում է, որ առնվազն ռիսկի խմբերի քաղաքացիները՝ 60-ից բարձր և քրոնիկական հիվանդություն ունեցողները, հնարավորության դեպքում կրեն բժշկական դիմակներ, քանի որ ավելի շատ են պաշտպանում:
Նախարարը հայտնեց, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և կարծում է՝ մեր ներկրումները մոտակա ամսում գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գնին: