Կազմավորումից երկու տարի անց Բարձրագույն դատական խորհուրդը կանգնել է խնդրի առջև՝ արդյոք կարո՞ղ է սեփական անդամին պատասխանատվության ենթարկել, և կարո՞ղ է անաչառ լինել նման որոշումը:
Ամեն ինչ սկսվեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի գործից: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար միջնորդություն էին ներկայացրել խորհրդի 3 անդամ: Ըստ կարգի՝ այդ 3 անդամը նույնպես մասնակցում են գործի քննությանն ու հավասար քվեարկելու իրավունք են ստանում: Սա, խորհրդի գնահատմամբ, կարող է համարվել անաչառության խախտում և կարող է վտանգել Մայր օրենքով նախատեսված յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը: