Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արաբկիրում Կոմիտասից մինչև Հովսեփ Էմին փողոց նախատեսվում է կառուցել ժամանակակից ճեմուղի՝ 1,2 կմ երկարությամբ և մինչև 8 մ լայնությամբ, և նրան զուգահեռ հեծանվային ճանապարհ՝ 2 մ լայնությամբ, որը հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և առատ կանաչ տարածքներ:
«Էսքիզները պատրաստ են, կայացել է նախագծման աշխատանքների մրցույթը, տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը»,- ասված է Կարապետյանի գրառման մեջ։