Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ ավտոմեքենաների ապօրինի կայանատեղին կդառնա մինի ֆուտբոլի դաշտ:
«Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակի այս հատվածը մինչև վերջերս ավտոմեքենաների ապօրինի կայանատեղի էր: Վարչական շրջանի ղեկավարի ու բնակիչների միջև երկար բանակցությունների արդյունքում տարածքը ազատվել է մեքենաներից: Տեղում արդեն մեկնարկել են մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկար: