ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայից երեկ ժամանած բժիշկներն արդեն անցել են աշխատանքի երեք խոշոր բուժկենտրոններում:
«Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվող 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն:
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու մեզ համար»,- տեղեկացրել է նախարար Թորոսյանը Ֆեյսբուքի էջում: