Հաջորդ տարի կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին: Այս մասին Թվիթերի էջում հայտնել է կինոարվեստի ամերիկյան ակադեմիան:
«Հաջորդ տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին: Դա ճիշտ է»,- գրված է հայտարարությունում: Ակադեմիան նախատեսում է հաջորդ տարվա փետրվարի 9-ին հրապարակել մրցանակների համար դիմորդների կարճ ցուցակները` մի շարք անվանակարգերում: Մրցանակաբաշխության հավակնորդները հայտնի կդառնան 2021 թ. մարտի 15-ին:
Հիշեցնենք, որ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը պետք է կայանար 2021 թվականի փետրվարի 28-ին: