Համացանցում հայտնվել է փաստաթուղթ, ըստ որի՝ ԲՀԿ Գեղարքունիքի մարզի նախընտրական շտաբը 2017թ. ԱԺ ընտրություններից հետո ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ: Փաստաթղթում վկայություններ կան նաև ընտրությունների ժամանակ քաղաքացիներին որպես ենթադրյալ ընտրակաշառք բաժանված 10 հազարական դրամների մասին: