Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից 1lurer.am-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 91 հոգի:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որից հետո նրան հրավիրել են հարցաքննության: Ծառուկյանն այս պահին դեռ գտնվում է ԱԱԾ-ում:
Ծառուկյանի կողմնակիցները սկզբում հավաքվել էին նրա առանձնատան, այնուհետև՝ ԱԱԾ շենքի մոտ:
Ոստիկանները ցուցարարներին պարբերաբար հորդորում են արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, պահպանել սոցիալական հեռավորությունը և հակահամաճարակային կանոնները: