«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ:
Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից և ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ անդրադառնալով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերին: