«Այսօրվա այս պահը այո սարքած ա, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն»,- հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով իր տան առաջ հավաքված քաղաքացիներին:
Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ նախագահի տանը, նաև ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով,որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս պատճառելու դեպքեր, հարուցվել է քրեական գործ:
«Բայց ես էսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով,- Ամենակարևորը իմացեք՝ ինչ ուզում է սարքեն, չսարքեն, չորը մարդուն չի կպնում, ձեր ցավը տանեմ, պատրաստ եմ ամեն ինչի: Այս վստահությունը եղել է հնուց: 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնվել , այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնվել, ես ոչ մի բանի կարիք չունեմ»:
Նա քննադատեց իշխանություններին, հայտարարելով, որ վերջիններս ձախողվել են: Ծառուկյանը նաև տեղեկացրեց, որ այժմ գնում է հարցաքննության: