ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր և իր ընտանիքի՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Մարուքյանը որպես միանձնյա սեփականություն հայտարարագրել է մեկ բնակարան Վանաձոր քաղաքում։ Խմբակցության ղեկավարը հայտարարգրել է 2018-ին գնած TOYOTA մակնիշի ավտոմեքենան։
Մարուքյանը 5,955,520 դրամ պատգամավորը վարկ է վերցրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից, և նույն չափի գումար՝ 5,955,520 դրամ որպես փոխառություն տվել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին:
Մարուքյանի բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է 4,881,331 դրամ, որը տարվա վվերջում կազմել է 15,425,969 դրամ, 4,000 եվրո, որը տարվա վերջին կազմել է 1,073 և 3,000 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին կազմել է 1,366 դոլար։
2019-ին Մարուքյանի եկամուտները պատգամավորի աշխատավարձից կազմել են 9,075,800 դրամ նաև «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից վերցրած 5,955,520 փոխառությունը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կինը՝ Տաթևիկ Մատինյանը, հայտարարգրել է բանկային հաշվին առկա 2,528 եվրոն և 2,100,000 դրամը։ Մատինյանը նախորդ տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է 500 հազար դրամ, իսկ որպես աշխատավարձ «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակից ստացել է 2,224,834 դրամ։