ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից, ուր նրան վկայի կարգավիճակով հրավիրել էին հարցաքննության: Լրագրողների հարցին ի պատասխան Ծառուկյանն ասաց, որ հարուցված քրեական գործերը, դրանց շրջանակում իր տանը կատարված խուզարկությունները համարում է քաղաքական:
«Այսօրվա բոլոր կատարված գործողությունները, որ տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես բոլորը ընդունում եմ քաղաքական: Ես ինչը որ ասել եմ, մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ: Կան թղթեր, սարքած թղթեր, ամեն ինչը: Եթե եղել ա իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական է:
Քննությունը կատարվում ա, բոլորդ էլ լիարժեք տեղյակ կլինեք, կարաք դիմեք համապատասխան օրգաններին: Բայց ես ասում եմ՝ դա ընդունում եմ քաղաքական, որովհետև եթե պապուս թվի, որ թվի գործերը նայելով, ասելով, ես էլ ասում եմ՝ այսօր սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ։ Բոլորը ընդունում եմ իմ ելույթից հետո, կարար ելույթից առաջ լինել, կընդունեի 50/50: Բայց իմ ելույթից հետո է եղել, ես դա քաղաքական եմ համարում»,- նշեց նա։