Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյբուքյան գրառմամբ հայտնել է, որ այսօր անց է կացրել ռազմաուսումնական կենտրոններից մեկում, որտեղ հետևել է Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին։
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այս կիրակին անց եմ կացրել մեր երկրի ռազմաուսումնական կենտրոններից մեկում, որտեղ հետևել եմ Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին: Տպավորված ստորաբաժանման ծառայողների արհեստավարժությամբ՝ կրակայինի ժամանակ միացա նրանց: Ես կատարելագործեցի հմտություններս, իսկ տղաներն անվրեպ խոցեցին բոլոր թիրախները»,-ասված է նախագահի գրառման մեջ: