Armtimes.com-ը մանրամասներ է ներկայացրել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությունից:
«Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս»,- տեղեկացրել է կայքը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու։