Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում Երևանի 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի հարցի քննարկմանը ավագանու անդամ Նուարդ Վարդանյանն ասաց, որ իրեն անհանգստացնում է բնակիչների խնդիրը, և հարց ուղղեց, թե թաղամասի ամբողջական կառուցապատման վերջնաժամկետը երբ է նախատեսվում։
Նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն արձագանքեց՝ ակնկալում են՝ մինչև 2023 թվականի ավարտը և 2024-ի սկիզբը պետք է ավարտին հասցնեն ընդհանուր շինարարությունը։
«Այս դեպքում բոլոր ներդրողները տվել են բանկային երաշխիքներ։ Տեսել ենք իրենց ֆինանսական կարողությունները: Դա արել ենք, որ չունենանք նոր «գլենդել հիլզեր» կամ այլ ծրագրեր, որոնք սնանկացել են, կամ մարդիկ մնացել են առանց բնակարանների կամ առանց խանութների»,- ասաց Սիսեռյանն՝ ընդգծելով, որ միայն բոլորի ֆինանսական կարողությունները գնահատելուց հետո են տվել իրենց համաձայնությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ քանդվել է թաղամասի 19-րդ դարի կառույցներից մեկը: