Ռուսաստանի Դաշնության համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը COVID-19-ի պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը կսկսի սեպտեմբերին:
«Պետական գրանցման ենթադրյալ ժամկետը օգոստոսն է: Համապատասխանաբար՝ արդյունաբերական արտադրության ենթադրյալ ժամկետը՝ սեպտեմբերը»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Ռուսաստանի Դաշնության համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մահացու վարակների միկրոկենսաբանության բաժնի ղեկավար Վիկտոր Զուևը հայտնել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները կսկսվեն ռիսկային խմբում գտնվող մարդկանցից: