Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 8706 նոր դեպք: Այս մասին հայտնում են հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է Lenta.ru կայքը:
Վարակի նոր դեպքերը հիմնականում արձանագրվել են Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում: Վերջին 24 ժամում մահացել է 114 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մահացության ցուցանիշը կազմում է 6829: COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը Ռուսաստանում հասել է 520129-ի: Առողջացել է 274641 հիվանդ: