Չինաստանի մայրաքաղաք Պեկինի որոշ շրջաններում կարանտինային ռեժիմ է սահմանվել: Մայրաքաղաքում հայտնաբերվել են տեղական վարակի վեց նոր դեպքեր: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն: Քաղաքային իշխանությունները մտավախություն ունեն, որ Պեկինում կսկսվի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը:
Չինաստանի բնակիչները խուսափում են տնից դուրս գալուց: Վարակի հիմնական դեպքերը կապվում է տեղական մսամթերքի շուկայի հետ:
Հիշեցնենք, որ Պեկինում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքն արձանագրվել էր երկու ամիս առաջ: Չինաստանում տեղական, չներկրված վարակի դեպքերը խիստ սահմանափակումների շնորհիվ հնարավոր էր եղել վերահսկողության տակ առնել: