Հունիսի 12-ին՝ ժամը 21:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդական» հոթելի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Պարզվել է, որ «Որսորդական» հոթելի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։