ՆԱՏՕ-ն Ուկրաինային շնորհել է ընդլայնված հնարավորությունների գործընկերոջ կարգավիճակ՝ գրում է РИА Новости-ն: Համապատասխան տեղեկատվությունը տարածել է երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկիրը վերջապես ստացել է արժանի կարգավիճակ:
Ուկրաինան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնված հնարավորությունների վեցերորդ գործընկերը: Ավելի վաղ այդ կարգավիճակին էին արժանացել Ավստրալիան, Ֆինլանդիան, Վրաստանը, Հորդանանը և Շվեդիան:
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային աջակցելու են բանակի բարեփոխումներում, անվտանգության, քաղաքացիական վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում: