Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանատան փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը հայտնել է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի հարևանությամբ վիճաբանության մեջ է մտել անձանոթ երիտասարդի հետ: Ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ հարվածել են նրա գլխին:
Միջադեպից հետո փոխհյուպատոսը դիմել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել՝ հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կոնդախչյանը Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանն աշխատում է 2016-ից: