Կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Բրազիլիան զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
COVID-19 համավարակի սկզբից մինչև այսօր լատինամերիկյան երկրում վարակից մահացել է 41828 հիվանդ: Միացյալ Նահանգներից հետո մահացության թվով երկրորդ տեղը նախկինում զբաղեցնում էր Մեծ Բրիտանիան՝ 41566:
Վարակվածների ու մահերի թվով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է: