ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Կոտայքի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել՝ հայտնում են Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնից:
Տաքսի ավտոմոբիլների դեպքում հաճախ կրկնվող և հիմնական խախտումն եղել է այն, որ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։
Արձանագրված խախտումների հիմքով վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Լայնածավալ վերահսկողական աշխատանքներին զուգընթաց` տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների դեպքերով տեղում իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ դեպքերում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում թերություններն անհապաղ շտկելու և անվտանգության կանոններին խստագույնս հետևելու նպատակով: