Արտակարգ դրությունը երկարացնելու որոշմանը հաջորդել է իրավունքի ուժով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստը: «Եթե հաջողվի կայուն պահել իրավիճակը, օրական արձանագրվող նոր դեպքերի թիվը չավելանա, ապա առողջապահության համակարգը կկարողանա տանել բեռը, հակառակ պարագայում անհրաժեշտ կլինի տոտալ լոկդաուն սահմանել, ինչը ծանր տնտեսական հետևանքներ կունենա»,- խորհրդարանի հատուկ նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: