Լեհաստանն ու Շվեդիան Եվրամիության անդամ միակ երկրներն են, որոնք դեռևս չեն հաղթահարել կորոնավիրուսի պիկը: Այս մասին տեղեկություն են տարածել հիվանդության կանխարգելման ու վերահսկողության եվրոպական կենտրոնից՝ գրում է Euronews-ը:
Եվրոպական մյուս երկրներում վարակի պիկն անցել է, սակայն Լեհաստանն ու Շվեդիան ռիսկի տակ են դնում մյուսներին:
ԵՄ 27 անդամ երկրներում մշտադիտարկումը ցույց է տվել, որ 14 օրվա ընթացքում տարբեր երկրների 100 հազար բնակչի հաշվով վարակման դեպքերը հարյուրից քիչ են, մինչդեռ Շվեդիան միակ երկիրն է, որի ցուցանիշը 100-ից բարձր է: