Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազեցնելու նպատակով սահմանված սանիտարական նորմերը չպահպանելու դեպքում սահմանափակումները կխստացվեն: Այս մասին զգուշացրել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Թեմային է անդրադարձել Reuters լրատվական գործակալությունը:
Ապրիլի կեսերից Իրանում հայտարարված կարանտինային ռեժիմն աստիճանաբար թուլացնելուց հետո, վերջին շաբաթների ընթացքում Իսլամական Հանրապետությունում վարակման ցուցանիշն օրեցօր բարձրանում է:
Այսօր արձանագրվել է վարակման 2410 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 184955-ի: Վերջին 24 ժամում մահացել է 71 հիվանդ: Մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 8730: