Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահի ընտրապայքարի քարոզարշավի մեկնարկը կտրվի ոչ թե հունիսի 19-ին, երբ նշվում է երկրում Ստրկության ավարտի օրը, այլ՝ հունիսի 20-ին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Դոնալդ Թրամփը նշել է, որ որոշումը կայացրել է՝ իրադարձության նկատմամբ հարգանքից ելնելով: Թեմային է անդրադարձել BBC-ն:
ԱՄՆ հանրապետական նախագահի քարոզարշավի վայրը խորհրդանշական էր ու վիճահարույց: Այն պետք է անցկացվեր Օքլահոմա նահանգի Թուլսա քաղաքում, որտեղ ժամանակին տեղի են ունեցել սևամորթների ջարդերը:
Քարոզարշավի համար խորհրդանշական այդ օրվա ընտրությունը խիստ քննադատությունների պատճառ էր դարձել:
Հունիսի 19-ը՝ Ստրկության ավարտի օրը, կոչվում է Juneteenth. այն դաշնային տոն չէ, սակայն համընդհանուր նշվում է աֆրոամերիկացիների կողմից: